CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ488

Գրքի շնորհանդես՝ Թեքեյան մշակութային միությունում

Գրքի շնորհանդես՝ Թեքեյան մշակութային միությունում

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կայացավ “ОФИЦЕРЫ-АРМЯНЕ ПЕРВОЙ МИРОВОЙ ВОЙНЫ. ОФИЦЕРЫ АРМИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ 1914-1920” («Առաջին համաշխարհային պատերազմի հայ սպաները Հայաստանի Հանրապետության բանակի սպաները 1914-1920 թթ․») ստվարածավալ գրքի շնորհանդեսը։

Պատմակենսագրական բառարանի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ու պատմական գիտությունների թեկնածու Սոնյա Միրզոյանը։ Նրանք հայ ընթերցողի և գիտական հանրույթի դատին են ներկայացրել հանրագիտարանային նշանակություն ունեցող հսկայածավալ աշխատություն՝ 1390 էջ։ Գրքում հավաքված են տեղեկություններ 1914-1918 թթ-ին Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ավելի քան յոթ հազար հայ, ինչպես նաև այլազգի սպաների մասին։ Ուսումնասիրությունները կատարվել են Հայաստանի ազգային արխիվի, ռուսական արխիվների, պատմական տարբեր աղբյուրների հիման վրա։ 

Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Միրզախանյանը գրքի լույսընծայումը կարևորեց պատմագիտական տեսանկյունից․ այն հնարավորություն կտա ծանոթանալ Առաջին համաշխարհային պատերազմում ռուսական կայսրության զորքերում հայերի ունեցած բացառիկ դերին ու նշանակությանը։

«7000 սպա, 60 գեներալ, որոնց մեծ մասն արժանացել է կայսրության՝ զինվորական բարձրագույն կոչումների և գնահատանքի։ Մեզանից ավելի մեծաթիվ ազգեր, որոնք Խորհրդային պետության մաս էին կազմում,  նման արդյունավետ, լուրջ և պատմական նշանակություն դեր չեն ունեցել։ Մյուս կողմից, ոչ մի պետության բանակի կազմում հայերի նման թվով սպաների ներկայություն չի եղել»,-նշեց Ռուբեն Միրզախանյանն ու հավելեց, որ գիրքը յուրատեսակ նշանակություն ունի նաև հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ 

Շնորհանդեսի ներկաներին ողջունեց և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունը փոխանցեց Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազանն իր խոսքում կարևորեց ստվարածավալ գրքի լույսընծայման առթիվ և ընդգծեց․ «Մենք մշտապես հպարտանում ենք մեր ձեռագրացուցակներով։ Այսօր ունենք զինվորացուցակ, որի ամեն մի զինվոր մեր կյանքում ունեցել է մասնավոր դեր, և այդ դերն իր կյանքի ավարտով չի ավարտվում»։
Սրբազանն այն կարծքին է, որ հատորյակի հրատարակությունը խորհրդանշական և ուսուցողական դեր ունի հատկապես հիմա՝ հետպատերազմյան շրջանում, երբ բոլորիս ցանկությունն է ունենալ հզոր և զինվորյալ բանակ, աննկուն և հաստատուն հույս՝ հայ ազգին արժանի հայրենիք ունենալու համար։ 

Գրքի հեղինակը պատմական գիտությունների դոկտոր, արխիվային գործի բացառիկ գիտակ Ամատունի Վիրաբյանն է։ Խոստովանում է՝ այն տասնամյակների աշխատանք է, որ սկսել են դեռ նախորդ դարում։ Նպատակն էր ոչ միայն հայ սպաների կենսագրական տեղեկությունները և նրանց նվիրյալ գործունեությունը ներկայացնել, այլև հերքել այն թյուր կարծիքը, թե հայերը միայն արհեստավորներ կամ վաճառականներ են եղել և ռուսական կայսրությունում ապրել են միայն հարստանալու համար․ ռուսական բանակի կազմում ծառայել են մեծաքանակ սպաներ, հրաշալի զինվորականներ։ 

«Սա ունի սկիզբ, բայց ոչ վերջ, քանի որ աշխատանքներն այսօր էլ շարունակվում են։ Այս աշխատանքով մենք մոռացությունից փրկեցինք 7000 սպայի անուն, ներկայացվել են լուսանկարներ, որոնք երբևէ չեն հրապարակվել։ Բացի այդ, նպատակ ունեինք ցույց տալ, թե ինչպիսի հայ սպայություն ենք ունեցել, որոնց ավանդույթները պետք է շարունակել այսօր՝ հաղթելու գծով»,-նշում է հեղինակն ու հավելում, որ գիրքը բազում դժվարությունների և արխիվային գործում հմուտ կոլեկտիվի քրտնաջան աշխատանքի արդյունք է։ 

Նշենք, որ պատմակենսագրական բառարանը լույս է տեսել 2022 թվականին։ Գիրքը վերահրատարակվել է՝ պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանի մեկենասությամբ։ 

  • Լրահոս
  • Close
Վաշինգտոնը Մտավախություն Ունի, Որ Թեհրանը Ռայիսիի Մահվան Մեջ Կմեղադրի Ամն-Ին

21-05-2024 | 10:05

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին
Արարատը՝ Ցամաքի Ամենաբարձր Հարաբերական Բարձրությամբ Լեռների Հնգյակում

21-05-2024 | 08:50

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում
«Իրանը Օգնություն Է Խնդրել». Ամն-Ը Ռաիսիի Մահից Հետո Տարածաշրջանային Անվտանգությանը Սպառնալիք Չի Տեսնում

21-05-2024 | 08:47

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում
Համաշխարհային Առաջնորդներն Ինչպես Արձագանքեցին Իրանի Նախագահի Մահվանը

21-05-2024 | 08:45

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը
Ինչպես Է Ադրբեջանն Առնչվում Ֆրանսիային Եւ Նոր Կալեդոնիային

21-05-2024 | 08:43

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային
Զելենսկիին Պետք Է Դատել Կամ Վերացնել

21-05-2024 | 08:39

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել
Կապույտ Մզկիթում Տեղի Կունենա Հոգեհանգստյան Արարողություն

20-05-2024 | 23:13

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
Ամն-Ն Պատրաստվում Է  Պատժամիջոցներ Կիրառել  Վրացի Գործիչների Նկատմամբ

20-05-2024 | 22:23

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել վրացի գործիչների նկատմամբ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես Եկեղեցին Կվերականգնվի

20-05-2024 | 17:45

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան

Նմանատիպ լուրեր

Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի ԱՄՆ-ին

Լուրեր

Calendar21-05-2024

Արարատը՝ ցամաքի ամենաբարձր հարաբերական բարձրությամբ լեռների հնգյակում

Լուրեր

Calendar21-05-2024

«Իրանը օգնություն է խնդրել». ԱՄՆ-ը Ռաիսիի մահից հետո տարածաշրջանային անվտանգությանը սպառնալիք չի տեսնում

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Համաշխարհային առաջնորդներն ինչպես արձագանքեցին Իրանի նախագահի մահվանը

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Ինչպես է Ադրբեջանն առնչվում Ֆրանսիային և Նոր Կալեդոնիային

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Զելենսկիին պետք է դատել կամ վերացնել

Միջազգային լուրեր

Calendar21-05-2024

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն

Լուրեր

Calendar20-05-2024

ԱՄՆ-ն պատրաստվում է  պատժամիջոցներ կիրառել  վրացի գործիչների նկատմամբ

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024