CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ54

Նոր ցեղասպանությունը կանխելու նախապայմանը

Նոր ցեղասպանությունը կանխելու նախապայմանը

Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու նոր ցեղասպանությունը: Աֆեյանն արդարացիորեն նշում է, որ «աշխարհը զբաղված է», եւ 120 հազար հայի՝ Արցախի ամբողջ բնակչության բռնի տեղահանումը այդ «զբաղված» աշխարհի համար աննկատ է անցել: 

Ուշադրություն չի դարձվում նաեւ այն հանգամանքի վրա, որ հայերը շարունակվում են ապօրինի պահվել Ադրբեջանի բանտում՝ ըստ էության, պատանդի կարգավիճակով: Հայաստանի իշխանությունների մասով ամերիկահայ գործարարը նշում է, որ Ադրբեջանի՝ անցած տարվա ներխուժումից հետո Հայաստանը հրաժարվել է (relinquished) Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը հասնելու ջանքերից: 

Իմ կողմից ավելացնեմ, որ Հայաստանը պետական մակարդակով շատ ուրիշ բաներից էլ է հրաժարվել: Օրինակ, ապրիլի 24-ին իր ուղերձում վարչապետ Փաշինյանը 4 անգամ օգտագործում է «ցեղասպանություն» եզրը եւ 11 անգամ «Մեծ Եղեռն» բառակապակցությունը՝ այդպիսով շեշտը տեղափոխելով իրավական եւ գիտական առումով դատարկ հասկացության վրա: Նա նաեւ պարզորոշ ակնարկում է, որ Ցեղասպանության եւ դրան հաջորդող ցնցումների համար հիմնական պատասխանատվությունը կրում ենք մենք՝ հայերս: 

Բայց այդ խնդիրների քննարկումը, հավանաբար, քաղաքական գործիչների, ոչ թե Նուբար Աֆեյանի կամ իմ ոլորտն է: Ի՞նչ է մնում մեզ՝ քաղաքական հավակնություններ չունեցող մարդկանց: Ոչ միայն հիշել, այլեւ գործել, ինչպես հորդորում է «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրը: Գործել՝ նոր ցեղասպանությունը թույլ չտալու:

Դա ունի, իմ կարծիքով, մեկ հիմնական նախապայման՝ ընդունել, որ Արցախում տեղի ունեցած էթնիկական զտումը ցեղասպանության առաջին ազդակն էր, որին, եթե ոչինչ չփոխվի, անպայման կհետեւեն այլ նմանատիպ գործողություններ: 
Այդ փաստն արձանագրելուց հետո պետք է ներդաշնակել ջանքերը, սկզբից՝ Հայաստանի հասարակության ներսում, իսկ այնուհետեւ՝ ամբողջ հայության մակարդակով: Կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ ես որոշ պատկերացում ունեմ: Բայց կարծում եմ՝ այդ հարցը պետք է առնվազն քննարկվի: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


 

  • Լրահոս
  • Close
Կապույտ Մզկիթում Տեղի Կունենա Հոգեհանգստյան Արարողություն

20-05-2024 | 23:13

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն
Ամն-Ն Պատրաստվում Է  Պատժամիջոցներ Կիրառել  Վրացի Գործիչների Նկատմամբ

20-05-2024 | 22:23

ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել վրացի գործիչների նկատմամբ
Աղավնաձորի Սուրբ Հովհաննես Եկեղեցին Կվերականգնվի

20-05-2024 | 17:45

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի
Բազմաթիվ Երկրներ Արձագանքել Են Իրանի Բարձրաստիճան Պաշտոնյաների Մահվան Բոթին

20-05-2024 | 17:32

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին
«Շառ Ազնավուր-100» Ոսկե Հուշամեդալներ Են Թողարկվել

20-05-2024 | 13:24

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել
Ողբերգական Լուր Հարևան Իրանից

20-05-2024 | 10:46

Ողբերգական լուր հարևան Իրանից
Մարսին Սպառնում Են Մոտ 2,5 Անգամ Ավելի Հավանական Վտանգավոր Աստղակերպեր, Քան Երկրին

20-05-2024 | 10:06

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին
Գիտնականները Քարտեզագրել Են Նեղոս Գետի Անհետացած Հատվածը

20-05-2024 | 09:38

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը
Իրանի Նախագահը Նախատեսում Էր Կիրակի Օրը Այցելել Հայաստան

20-05-2024 | 09:03

Իրանի նախագահը նախատեսում էր կիրակի օրը այցելել Հայաստան
Թեհրանում Չեն Բացառում, Որ Տեղի Ունեցածը Բաքվի Միջոցով Գործող Իսրայելի Ձեռքի Գործն Է

20-05-2024 | 09:01

Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է
Իրանի Կարմիր Մահիկը Հայտարարել Է Հանրապետության Նախագահի Եւ Արտգործնախարարի Մահվան Մասին

20-05-2024 | 08:59

Իրանի Կարմիր մահիկը հայտարարել է հանրապետության նախագահի և արտգործնախարարի մահվան մասին
«Կարմիր Մահիկի» Ծանուցումները՝ Իրանի Նախագահի Ինքնաթիռի Որոնումներից

20-05-2024 | 00:41

«Կարմիր մահիկի» ծանուցումները՝ Իրանի նախագահի ինքնաթիռի որոնումներից
Թուրք Նախարարը Խոսել Է «Զանգեզուրի Միջանցքի» Բացման Ժամկետի Մասին

19-05-2024 | 19:35

Թուրք նախարարը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետի մասին
Իրանի Նախագահ Էբրահիմ Ռայիսիին Տեղափոխող Ուղղաթիռը «Կոշտ Վայրէջք» Է Կատարել Ադրբեջանի Տարածքում

19-05-2024 | 18:34

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում
Գազայում Բռնությանը Վերջ Տալու Միակ Ճանապարհը Պաղեստինի Ստեղծումն Է. Մակ-Ի Գլխավոր Քարտուղար

19-05-2024 | 08:28

Գազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Նմանատիպ լուրեր

Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն

Լուրեր

Calendar20-05-2024

ԱՄՆ-ն պատրաստվում է  պատժամիջոցներ կիրառել  վրացի գործիչների նկատմամբ

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Աղավնաձորի Սուրբ Հովհաննես եկեղեցին կվերականգնվի

Մշակութային լուրեր

Calendar20-05-2024

Բազմաթիվ երկրներ արձագանքել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների մահվան բոթին

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

«Շառ Ազնավուր-100» ոսկե հուշամեդալներ են թողարկվել

Մշակութային լուրեր

Calendar20-05-2024

Ողբերգական լուր հարևան Իրանից

Տարածաշրջանային լուրեր

Calendar20-05-2024

Մարսին սպառնում են մոտ 2,5 անգամ ավելի հավանական վտանգավոր աստղակերպեր, քան Երկրին

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024

Գիտնականները քարտեզագրել են Նեղոս գետի անհետացած հատվածը

Միջազգային լուրեր

Calendar20-05-2024