CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ78

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում

«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է». գրքի շնորհանդեսը «Թեքեյան» կենտրոնում

Վլադիմիր Պոզները համաշխարհային երևույթ է։ Մոլորակի վրա ամենահայտնի մարդկանց համար պատիվ է նրա հաղորդմանը հյուր լինելը։ Այս հեղինակությունը Պոզները վաստակել է սուր մտքի, դիպուկ ու խորաթափանց հարցերի, դիմացինին ուղնուծուծով ճանաչելու և անչափ տեղեկացված  լինելու շնորհիվ։
Երջանկահիշատակ Սերգո Երիցյանը հետաքրքվել է նաև Վլադիմիր Պոզների գործունեությամբ, հատկապես որ նա հայերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել, ուսումնասիրել է  արցախյան հիմնահարցը, հայոց պատմությունն  ու մշակույթը և հարցազրույցների է հրավիրել կշիռ ունեցող  հայերի՝ մշակութային գործիչներից մինչև Հայաստանի նախագահներ։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը հավաքել, ի մի է բերել Վլադիմիր Պոզների վարած հենց այդ հարցազրույցները, նաև 2019-ին  նրա երևանյան հանդիպումները, ելույթները, դրանք թարգմանել է  հայերեն և ամփոփել  «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուում։
Գիրքը պատմում է նաև Պոզների ընտանիքի,  Հայաստանի հետ  կապի մասին, որն սկսվում է նրա ամուսնությամբ կոմպոզիտոր  Ալեքսանդր Սպենդիարյանի ազգականուհու՝ Վալենտինա Ջեմբերջիի հետ։
Ժողովածուն լույս է տեսել 2022 թվականին, սակայն Սերգո Երիցյանը չհասցրեց տեսնել գրքի շնորհանդեսը։ Այն տեղի ունեցավ «Թեքեյան» կենտրոնի դահլիճում՝ մտավորականների, Սերգո Երիցյանի հարազատների, ընկերների ու մտերիմների մասնակցությամբ, որոնց համար փորձառու լրագրողի անցած ճանապարհը մասնագիտական որակի չափանիշ է։
Սերգո Երիցյանը 100-ից ավելի գրքերի հեղինակ է։ Ամբողջ կյանքում հետևելով լրագրողի իր կոչմանը՝ նա աշխարհով մեկ փնտրել է հայկական հետքը, նաև  հրատարակություններ պատրաստել հայերի հետ առնչություն ունեցող գործիչների մասին։ Նրա գրքերը տեղեկատվական շտեմարաններ են ու լրագրության ձեռնարկներ։ 
«Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է։ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» ժողովածուն ևս տեղեկատվական աղբյուր լինելուց բացի, նաև կարող է դասագիրք լինել լրագրողների համար՝ ինչպես պետք է հարցազրույց վերցնել, ինչ պետք է անել զրուցակցին անկեղծության մղելու և ստացված զրույց ունենալու համար՝ Վլադիրմիր Պոզների օրինակով։
Հայ ընթերցողն այս ժողովածուով կբացահայտի, կճանաչի Պոզներին ու նրա միջոցով կբացահայտի, կճանաչի համաշխարհային գործչներին, համաշխարհային երևույթներն ու իրադարձությունները՝ ոչ սովորական՝ Պոզների մատուցմամբ։

  • Լրահոս
  • Close
Դիվանագետների Համահայկական Խորհրդի Հայտարարությունը

16-05-2024 | 19:11

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ
Կիրանցում Լարված Իրավիճակ Է

16-05-2024 | 15:23

Կիրանցում լարված իրավիճակ է
Բքուն Հակաֆրանսիական Հիթերիայի Մեջ Է

16-05-2024 | 14:37

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է
Արևմուտքի Ներկայացուցիչները Վրաստանում Նպաստել Են Ժողովրդավարական Ճանապարհով Ընտրված Կառավարության Տապալման Փորձին

16-05-2024 | 14:02

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին
2023-Ին Կապիտալի Ներհոսքը 40 %-Ով Նվազել Է

16-05-2024 | 13:30

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է
Սլովակիայի Վարչապետի Դեմ Մահափորձ Է Արել Սլովակ Հայտնի Գրող Չինտուլան

16-05-2024 | 12:59

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան
Հոգեւորականի Առաջնորդությունը Ժամանակն Է Ծնել

16-05-2024 | 11:50

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել
Երևանի Պետական Համալսարանում Տեղի Է Ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն Եւ Պարսից Լեզուն» Թեմայով Գիտաժողովը

16-05-2024 | 10:30

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը
Բաքուն 5 Ամսով Երկարացրել Է Նաև Արցախի Նախկին Ղեկավարներից Մի Քանիսի Կալանքի Ժամկետը

16-05-2024 | 10:26

Բաքուն 5 ամսով երկարացրել է նաև Արցախի նախկին ղեկավարներից մի քանիսի կալանքի ժամկետը
Խաղաղության Պայմանագրում Պետք Է Լինի Արցախի Վերադարձը, Բաքվում Պահվող Գերիների Վերադարձը. Բագրատ Սրբազան

16-05-2024 | 08:37

Խաղաղության պայմանագրում պետք է լինի Արցախի վերադարձը, Բաքվում պահվող գերիների վերադարձը. Բագրատ Սրբազան
Գիտնականները Հայտնաբերել Են Բեթհովենի Խուլության Եւ Այլ Հիվանդությունների Անսպասելի Պատճառը

16-05-2024 | 07:57

Գիտնականները հայտնաբերել են Բեթհովենի խուլության և այլ հիվանդությունների անսպասելի պատճառը
Սլովակիայի Վարչապետի Վրա Կրակել Են 5 Անգամ

16-05-2024 | 07:55

Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 5 անգամ
Գիզայում Եգիպտական Բուրգերի Մոտ Հայտնաբերված L-Ի Տեսքով Խորհրդավոր Կառույցը Շփոթեցրել Է Գիտնականներին

16-05-2024 | 07:47

Գիզայում եգիպտական բուրգերի մոտ հայտնաբերված L-ի տեսքով խորհրդավոր կառույցը շփոթեցրել է գիտնականներին
Լեմկինի Ինստիտուտի Դատապարտող Հայտարարությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ծածուկ Ներգրավվածությունը Ցեղասպանության Ժխտողական Քաղաքականության Մեջ

15-05-2024 | 18:30

Լեմկինի ինստիտուտի դատապարտող հայտարարությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծածուկ ներգրավվածությունը ցեղասպանության ժխտողական քաղաքականության մեջ
Տեսանյութ. Չտեսա՞Ք, Որ Խփեց... Չէ, Չտեսա

15-05-2024 | 17:38

Տեսանյութ. չտեսա՞ք, որ խփեց... չէ, չտեսա

Նմանատիպ լուրեր

ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ

Լուրեր

Calendar16-05-2024

Կիրանցում լարված իրավիճակ է

Լուրեր

Calendar16-05-2024

Բքուն հակաֆրանսիական հիթերիայի մեջ է

Պաշտոնական լուրեր

Calendar16-05-2024

Արևմուտքի ներկայացուցիչները Վրաստանում նպաստել են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին

Տարածաշրջանային լուրեր

Calendar16-05-2024

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

Լուրեր

Calendar16-05-2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է արել սլովակ հայտնի գրող Չինտուլան

Միջազգային լուրեր

Calendar16-05-2024

Հոգեւորականի առաջնորդությունը ժամանակն է ծնել

Լուրեր

Calendar16-05-2024

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Ֆիրդուսիի Շահնամեն և պարսից լեզուն» թեմայով գիտաժողովը

Կրթական լուրեր

Calendar16-05-2024